Չնայած երկարատև բանակցություններին, ռուսական ուժերը շարունակում են անօրինական կերպով բռնազավթել Վրաստանի ու Ուկրաինայի տարածքը. Մայք Փենս
Չնայած երկարատև բանակցություններին, ռուսական ուժերը շարունակում են անօրինական կերպով բռնազավթել Վրաստանի ու Ուկրաինայի տարածքը,- այս մասին հայտարարել է Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Մայք Փենսը, Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
«Այժմ մենք գիտենք, որ շատ ուղղություններով դեռևս շատ անելիքներ ունենք, քանզի չնայած բանակցություններին ռուսական ուժերը շարունակում են անօրինական կերպով բռնազավթել Վրաստանի ու Ուկրաինայի տարածքը», – հայտարարել է ԱՄՆ-ի փոխնախագահը: