ՉԼ. «Լիվերպուլը» երկրորդ խաղում նույնպես հաղթեց ու դուրս եկավ կիսաեզրափակիչ
Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղում «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ ընդունեց «Լիվերպուլին»:
Առաջին խաղում Կլոպի ֆուտբոլիստները հաղթել էին 3:0 հաշվով: Պատասխան մրցավեճում «Լիվերպուլը» նույնպես հաղթանակ տոնեց:
Հանդիպման հաշիվը բացեց Ժեզուսը: Երկրորդ կեսում լիվերպուլյան ակումբի ֆուտբոլիստները երկու գնդակ խփեցին` կամային հաղթանակ տոնելով: Գոլերի հեղինակ դարձան Սալահը և Ֆիրմինոն:
Այսպիսով, «Լիվերպուլը» հաղթում է ընդհանուր 5:1 հաշվով ու դուրս գալիս կիսաեզրափակիչ:
Հեղինակ -
Edgar Barsegyan