Չինաստանում նոր կորոնավարակից մահացածների թիվը հասել է 81-ի: Ըստ «Բի Բի Սիի», այս պահին վարակված է մոտ 3 000 մարդ:
Խուբեյի նահանգում վարակից մահացել է 76 մարդ, իսկ մնացած դեպքերը գրանցվել են Չինաստանի այլ շրջաններում: Մինչ այժմ Ուհան քաղաքը մեկուսացված է, իսկ որոշ քաղաքներում սահմանափակվել է երթևեկությունը:
Շանհայի իշխանությունները դադարեցրել են բիզննեսի գործունեությունը մինչև փետրվարի 10-ը:
Նոր կորոնավարակով աշխարհում վարակված է 44 մարդ, այդ թվում՝ Թայլանդում, ԱՄՆ-ում և Ավստրալիայում, բարեբախտաբար այդ երկրներում զոհեր չկան:
Հոնկոնգի իշխանությունները, որտեղ գրանցվել է ութ դեպք, հայտարարել է արտակարգ դրություն, իսկ դպրոցները փակվել են մինչև փետրվարի 17-ը: Իր հերթին Մոնղոլիան, որտեղ դեռևս վարակվելու դեպք չի գրանցվել, փակել է սահմանը Չինաստանի հետ: