Չինաստանում կարանտինային գոտի հայտարարված հյուրանոցի փլուզման արդյունքում զոհվել է 7 մարդ
Չինաստանի Ֆուջիան նահանգում հյուրանոցի փլուզման հետևանքով զոհվել է յոթ մարդ: Տեղեկությունը այս մասին հայտնել են Ցյուանջո քաղաքի ղեկավարությունից:
Հյուրանոցի փլուզման ժամանակ, շենքքում գտնվում էր 71 մարդ: Փրկարարներին հաջողվել է փլատակներից դուրս բերել 43 մարդու: 28 մարդ մնում է փլատակների տակ:
Ողբերգության վայրում ընթանում է որոնողափրկարարական գործողություն, որին մասնակցում են հրշեջ ծառայության, ոստիկանության, բանակի և բժշկական ոլորտի ավելի քան 1000 ներկայացուցիչներ:
Հյուրանոցի շենքում գտնվում էին այն մարդիկ, ովքեր շփում են ունեցել կորոնավարակով վարակված մարդկանց հետ: Շենքի փլուզման պատճառն անհայտ է:
Շենքը կառուցվել է 2013 թվականին և 2018-ին վերածվել է հյուրանոցի: