Չինաստանում ձերբակալել են մանկապարտեզի դաստիարակի, որը կասկածվում է երեխաներին թունավորելու մեջ
Չինաստանում ձերբակալել են մանկավարժի, որը կասկածվում է մանկապարտեզի 23 երեխային թունավորելու մեջ: Տարածված տեղեկությամբ, երեխաների ինքնազգացողությունը վատացել է, որից հետո նրանց տեղափոխել են հիվանդանոց:
Ոստիկանության տեղեկությամբ, մանկապարտեզի դաստիարակը սննդի մեջ ավելացրել է նատրիումի նիտրատ: Նրա արարքի պատճառը դեռևս հայտնի չէ: Նշված նյութը թունավոր է և կարող է դառնալ ճակատագրական:
Չինական մամուլի տեղեկությամբ, երեխաներից 15-ին արդեն դուրս են գրել հիվանդանոցից: Մնացածները մինչ այժմ մնում են հսկողության տակ: