Չինաստանում բացում ենք վրացական պավիլյոն, որը կօգնի վրացական արտադրանքի ժողովրդականացմանը. Մամուկա Բախտաձե
Չինաստանում բացում ենք վրացական պավիլյոն, որը կօգնի վրացական արտադրանքի ժողովրդականացմանը,-այս հայտարարությունը արել է այցով Չինաստանում գտնվող Վրաստանի վարչապետ Մամուկա բախտաձեն:
«Մեկնարկել է իմ այցը Չինաստանի ժողովրդական հանրապետություն: Ներկա եմ գտնվել նախագահ Սի Ձին Պինի անունով տեղի ունեցած ընդունելությանը, որտեղ հանդիպել եմ նախագահ Սի Ձին Պինին, միջազգային արժութային հիմնադրամի ղեկավար Կրիստին Լագարդին և Լիետուվայի նախագահ Դալիա գրիբաուսկայտեին: Մեր նպատակն է, որ Վրաստանը ինտեգրվի միջազգային տնտեսական հասարակությանը: Չինաստանի շուկան մեզ համար շատ կարևոր է»,-այս մասին գրել է իր ֆեյսբուքի էջին Մամուկա Բախտաձեն:
Չինաստանի միջազգային ներկրման շնորհանդեսին մասնակցում է 50-ից ավելի վրացական ընկերություն:
Հեղինակ -
Edgar Barsegyan