Չինաստանում ավտոարդյունաբերության լիդեր Guangzhou Automobile Group-ը Վրաստանում բացելու է իր ներկայացուցչությունը
Չինաստանում ավտոարդյունաբերության լիդեր Guangzhou Automobile Group-ը մինչև տարեվերջ Վրաստանում բացելու է իր ներկայացուցչությունը,-այս մասին հայտնի է դարձել, Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի և ընկերության ղեկավար Ծենգ Ցինհոնգի միջև կայացած հանդիպումից հետո:
Ներկայացուցչության բացումից հետո, ընկերությունը ուսումնասիրելու է երկրում գոյություն ունեցող միջավայրը, որից հետո ընդունելու է որոշում ներդրումների իրականացման և օբյեկտներ կառուցելու մասին:
Վրաստանի վարչապետը Guangzhou Automobile Group-ի նախագահի հետ հանդիպման ժամանակ զրուցել է այն դրական ներդրումային կլիմայի մասին, որը երկիրը առաջարկում է ներդնողներին, ինչպես նաև ծանոթացրել է կառավարության նախաձեռնության հետ, որի համաձայն այն ընկերությունները, որոնք սեփական ներկայացուցչությունները կբացեն Վրաստանում, կունենան զգալի հարկային արտոնություններ:
Հանդիպմանը ընդգծվել է Վրաստանի և Չինաստանի միջև հարաբերությունների դրական դինամիկան:
Guangzhou Automobile Group-ը Չինաստանում ավտոարդյունաբերական լիդեր ընկերություն է, որտեղ զբաղված է 84 հազար մարդ: Խումբը արտադրում է ուղևորատար և կոմերցիոն տրանսպորտային հնարավորություններ, մոտոցիկլեր, ավտոմոբիլների մասեր, ինչպես նաև զբաղված է ֆինանսական և ապահովագրական գործունեությամբ:
Ընկերության շուկայական կապիտալը գերազանցում է 18 մլրդ. ԱՄՆ դոլարը:
Հեղինակ -
Edgar Barsegyan