Չինաստանում ԱՄՆ դեսպան․ «Դոնալդ Թրամփը Սի Ծինփինին ասել է, որ Չինաստանի կողմից Իրանին աջակցություն ցուցաբերելն անընդունելի է»

18:50, 25.09.2026
Դոնալդ Թրամփը Սի Ծինփինին ասել է, որ Չինաստանի կողմից Իրանին աջակցություն ցուցաբերելն անընդունելի է, – այս մասին հայտարարել է Չինաստանում ԱՄՆ դեսպան Դևիդ Պերդյուն։
Նրա խոսքով՝ Չինաստանի կողմից Իրանին հնարավոր աջակցության հարցը և դրան ԱՄՆ-ի դիմադրությունը մշտապես օրակարգում են։
«Մենք նրանց դեռ մի քանի շաբաթ առաջ հստակ հայտարարել էինք, որ Իրանին ցանկացած տեսակի աջակցություն, լինի դա ուղղակի, թե անուղղակի, հետախուզական տեղեկատվություն, պահեստամասեր, թե ռազմական սարքավորումներ, բոլորովին անընդունելի է։ Նախագահ Թրամփն երեկ դա նորից հստակ նշեց։ Այս հարցը մշտապես օրակարգում է», – հայտարարել է Պերդյուն։
Ամերիկացի դիվանագիտի խոսքով՝ երկու առաջնորդները որոշակի վստահության և համագործակցության հիման վրա սկսում են հարաբերությունների ձևավորումը։
«Նկատի ունեմ այն, որ դա շատ անկեղծ և բաց զրույց էր․ կարծում եմ՝ յուրաքանչյուր նման հանդիպման ժամանակ մենք տեսնում ենք փոխըմբռնման նոր մակարդակ այն բարդ հարցերի շուրջ, որոնց առջև կանգնած ենք», – նշել է Դևիդ Պերդյուն։

Նմանատիպ