Չինաստանի Յանջոու քաղաքից Վրաստանի երեք քաղաքացիները հայրենիք կվերադառնան այսօր
Չինաստանի Յանջոու քաղաքից Վրաստանի երեք քաղաքացիները հայրենիք կվերադառնան այսօր

Չինաստանի Յանջոու քաղաքում գտնվող Վրաստանի երեք քաղաքացիները Թբիլիսի կժամանեն այսօր: Նրանք հայրենիք են վերադառնալու Դուբայն անցնելով:

Այս պահի դրությամբ նրանցից ոչ մեկը առողջական խնդիրներ չունի, սակայն դեռևս անհայտ է թե ինչ կանխարգելիչ միջոցառումներ կլինեն անհրաժեշտ:

Ինչ վերաբերում է ՈՒհան քաղաքում գտնվող Վրաստանի քաղաքացիներին, Չինաստանում Վրաստանի դեսպանի խոսքով, իրենք իրենց լավ են զգում և չունեն սննդի և դեղորայքի խնդիր:

Վարստանի սահմանային կետերում շարունակվում են միջազգային պահանջներով նախատեսված կանխարգելիչ միջոցառումներ: Անհրաժեշտության դեպքում ուղևորները ստուգվում են հատուկ սքրինինգի և հարցաթերթիկների միջոցով: