Չինաստանի Ուհան քաղաքում բացված ժամանակավոր հիվանդանոցներից երկուսն այսօր կփակվի

14:00, 10.03.2020

Չինաստանի Ուհան քաղաքում բացված ժամանակավոր հիվանդանոցներից վերջին երկուսը, որը մինչ այժմ բաց էր, այսօր կփակվի:

Վարակի մասսայական տարածման պատճառով, Չինաստանում կառուցել են մոտ 14 ժամանակավոր հիվանդանոց, որտեղ բուժում են հիմնական թեթև ախտանշաններ ունեցող հիվանդների:

Հունվարի վերջին Առողջապահության նախարարության որոշմամբ, հանրային հաստատությունները, օրինակ հրապարակները, ցուցահանդեսային տարածքները, վերածվել են հիվանդանոցների:

Այսօր Չինաստանում գրանցվել է կորոնավիրուսի ընդամենը 19 դեպք:

Նմանատիպ