Չինաստանի նախագահը Սալոմե Զուրաբիշվիլուն շնորհավորում է Վրաստանի նախագահ ընտրվելու առթիվ
Չինաստանի նախագահը Սալոմե Զուրաբիշվիլուն շնորհավորում է Վրաստանի նախագահ ընտրվելու առթիվ

Չինաստանի նախագահ Սի Ձինպինը Սալոմե Զուրաբիշվիլուն շնորհավորում է Վրաստանի նախագահ ընտրվելու առթիվ:

Ինչպես նշված է Վրաստանում Չինաստանի դեսպանության տարածած տեղեկությունում, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ձինպինը Սալոմե Զուրաբիշվիլուն ուղարկել է շնորհավորական ուղերձ:

«Հարգարժան նորընտիր նախագահ, Վրաստանի նախագահ ընտրվելու կապակցութամբ հղում եմ Ձեզ իմ անկեղծ շնորհավորանքը: Չինաստանը և Վրաստանը ավանդական, բարեկամական գործընկերներ են, որոնք համագործակցում են միմյանց հետ: Չինաստան-Վրաստան հարաբերությունների զարգացման իմպուլսը պահպանված է, համագործակցությունը տարբեր ոլորտներում կայուն զարգանում է: Մաղթում եմ առողջություն և հաջողություն այս համագործակցության նոր մակարդակի վրա, որը  երկու երկրներին կբերի բարիք»,- ասվում է Սի Ձինպինի շնորհավորական նամակում:

Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու երդմնակալությունը կայանալու է դեկտեմբերի 16-ին, Թելավիում: