Չինաստանի իշխանությունը պատժամիջոցներ է սահմանել Նենսի Փելոսիի նկատմամբ

16:11, 05.08.2022

Չինաստանի իշխանությունը պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի նկատմամբ։

Երկրի արտաքին գործերի նախարար Վան Յիի խոսքով՝ Փելոսը լուրջ վնաս է հասցրել Չինաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։

«Լրջորեն միջամտել է Չինաստանի ներքին գործերին, լուրջ վնաս է հասցրել Չինաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը, խաթարել է մեկ Չինաստանի սկզբունքը և սպառնացել Թայվանի նեղուցում խաղաղությանն ու կայունությանը»,- ասել է ԱԳՆ ղեկավարը։

Չինաստանը նաև հայտարարեց ութ պատասխան միջոցների մասին, այդ թվում՝ չեղյալ համարելով Չինաստանի և ԱՄՆ-ի պաշտպանական գերատեսչությունների միջև հանդիպումները և կասեցնելով ԱՄՆ-Չինաստան համագործակցությունը անօրինական միգրացիայի, թմրամիջոցների ապօրինի շրջանառության և կլիմայի փոփոխության վերաբերյալ:

Չնայած բազմաթիվ նախազգուշացումներին՝ Նենսի Փելոսին օգոստոսի 2-ին այցելել է Չինաստան։ Ի պատասխան՝ Չինաստանը զորավարժություններ է անցկացնում Թայվանի մոտ։

Նմանատիպ