Չինաստանի և Իրանի հետ ավիահաղորդակցության դադարեցումը մեկ ամսում առաջացրել է 30 մլն. լարիի վնաս, սակայն առաջնահերթը մեր քաղաքացիների առողջությունն է. Նաթիա Թուրնավա
Չինաստանի և Իրանի հետ ավիահաղորդակցության դադարեցումը մեկ ամսում առաջացրել է 30 մլն. լարիի վնաս, սակայն առաջնահերթը մեր քաղաքացիների առողջությունն է. Նաթիա Թուրնավա

Հույս ունեմ, շատ շուտով կհաղթահարվի կորոնավարակի հիմնախնդիրը, մինչդեռ մենք կշարունակենք չվերթների դադարեցումը,֊ այս մասին հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան։

Կորոնավարակը համընդհանուր մարտահրավեր է և մենք բոլորս դրան լուրջ ենք վերաբերվում։ Ցանկանում եմ առաջին հերթին ասել, որ մեր առողջապահության համակարգը դրան դիմավորում է պատրաստ։ Ինչպես տեսնում եք գործի ենք դրել բոլոր անհրաժեշտ մեխանիզմները։ Մեզ համար ամենակարևորը մեր քաղաքացիների առողջությունն է֊, հայտարարել է Նաթիա Թուրնավան։

Նրա խոսքով, Իտալիայի հետ թռիչքների դադարեցում այս փուլում չի ծրագրվում, քանզի առողջապահության նախարարության կողմից նման հանձնարարական չենք ստացել։