Չինաստանի արտաքին գործերի նախարարություն. Մենք խստորեն դատապարտում ենք ԱՄՆ-ի հարձակումը Իրանի վրա, ԱՄՆ գործողությունները սրել են լարվածությունը Մերձավոր Արևելքում

18:12, 22.06.2025

Չինաստանը խստորեն դատապարտում է ԱՄՆ-ի հարձակումը Իրանի վրա, ասվում է Չինաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ ԱՄՆ գործողությունները լրջորեն խախտել են ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի նպատակներն ու սկզբունքները, և սրել են լարվածությունը Մերձավոր Արևելքում։

Չինաստանը կոչ է անում հակամարտության կողմերին, մասնավորապես Իսրայելին, հնարավորինս շուտ հասնել հրադադարի, ապահովել քաղաքացիական բնակչության անվտանգությունը և մասնակցել երկխոսությանն ու բանակցություններին։

Հայտարարության մեջ ասվում է, որ Չինաստանը պատրաստ է համագործակցել միջազգային հանրության հետ՝ միավորելու ուժերը, պաշտպանելու արդարությունը և աշխատելու Մերձավոր Արևելքում խաղաղությունն ու կայունությունը վերականգնելու համար։

Նմանատիպ