Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակը հայտարարել է, որ Չինաստանը և Եվրախորհրդարանը փոխադարձաբար համաձայնության են եկել երկկողմ շփումների սահմանափակումները լիովին վերացնելու հարցում

14:53, 06.05.2025

Չինաստանը և Եվրախորհրդարանը փոխադարձաբար համաձայնության են եկել երկկողմ շփումների սահմանափակումները լիովին վերացնելու հարցում, հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Լին Ցզյանը։

Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակի խոսքով՝ երկու կողմերն էլ գտնում են, որ երկխոսության և համագործակցության խորացումը կենսական նշանակություն ունի ստեղծված իրավիճակում։

«Վերջին մի քանի տարիների ընթացքում Չինաստանի և Եվրամիության օրենսդիր մարմինների միջև հարաբերությունները հայտնի պատճառներով դարձել են անկայուն։ Ստեղծված իրավիճակում երկու կողմերն էլ կարծում են, որ երկխոսության և համագործակցության խորացումը շատ կարևոր է։ Երկու կողմերի միջև կնքված համաձայնագրի համաձայն՝ Չինաստանը և Եվրախորհրդարանը որոշել են միաժամանակ և համապարփակ կերպով վերացնել երկկողմ փոխանակումների սահմանափակումները։ Մենք հավատում և ակնկալում ենք, որ երկու կողմերի միջև փոխանակումներն ու փոխըմբռնումը կխորանան Չինաստանի և Եվրամիության օրենսդիր մարմինների միջև փոխանակումների լիարժեք վերսկսմամբ։ Սա նոր խթան կհաղորդի Չինաստան-ԵՄ հարաբերությունների առողջ և կայուն զարգացմանը», – ասել է Լին Ցզյանը։

Նմանատիպ