Չինաստանը, Ռուսաստանը և Իրանը համատեղ ռազմածովային զորավարժություններ են անցկացնում Հարավային Աֆրիկայի ջրերում
Չինաստանը, Ռուսաստանը և Իրանը սկսել են համատեղ ծովային զորավարժություններ՝ Հարավային Աֆրիկայի ջրերում։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Զորավարժությունները, որոնք անցկացվում են «ԲՐԻՔՍ Փլյուս» անվան տակ, մեկնարկել են այսօր և կտևեն մեկ շաբաթ։
Reuters-ի տվյալներով՝ զորավարժություններին միացել են նաև հետևյալ երկրները՝ Եգիպտոս, Սաուդյան Արաբիա, Եթովպիա, Արաբական Միացյալ Էմիրություններ։
Չինաստանի ռազմական ներկայացուցիչների տեղեկացմամբ՝ Բրազիլիան, Եգիպտոսը և Եթովպիան մասնակցում են դիտորդի կարգավիճակով։
Հարավային Աֆրիկայի զինված ուժերի հայտարարությամբ՝ զորավարժությունների նպատակն է
«ապահովել ծովային նավարկության և ծովային տնտեսական գործունեության անվտանգությունը»։