Չինաստանը կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով, Վրաստանին հանձնել է անձնական պաշտպանության հնարավորություններ:
Մարդասիրական օգնության փոխանցմանը անձամբ ներկա է եղել Վրաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Լի Յանը:
«Չինաստանը և Վրաստանը բարեկամական երկրներ են: Այնպիսի մարտահրավերի ժամանակ, ինչպիսին է համավարակը, երկրների միջև հարաբերությունները շատ կարևոր են: Երբ Չինաստանում ծանր իրավիճակ էր, Վրաստանի նախագահից, վարչապետից և նախարարություններից զգացել ենք մեծ աջակցություն: Այժմ մենք պատրաստ ենք օգնել Վրաստանին»,- ասել է դիվանագետը:
Հանդիպմանը Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն ընդգծել է երկու երկրների միջև համագործակցության կարևորությունը և նշել, որ հիվանդության տարածման առաջին իսկ փուլից Չինաստանի կառավարության կողմից վրաց առողջապահական համակարգը զգալի աջակցություն է ստացել:
Հանդիպմանը ներկա է եղել նաև արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Խվթիսիաշվիլին:
Ընդհանուր առմամբ, Վրաստանը Չինաստանից ստացել է 5 տոննա մարդասիրական բեռ: Բացի այդ, Վրաստանին է փոխանցվել ավելի քան 1000 «Փի Սի Ար» և 21 000 արագ թեստ:
Տեղեկությունը տարածել է Վրաստանի առողջապահության նախարարությունը: