Չինական պատվաստանյութն արդեն ունի խիստ կարգավորիչների հանձնարարական, Վրաստանը սպասում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ճանաչմանը. Թենգիզ Ցերցվաձե
Չինական պատվաստանյութն արդեն ունի խիստ կարգավորիչների հանձնարարական, Վրաստանը սպասում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ճանաչմանը. Թենգիզ Ցերցվաձե

Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն, Թենգիզ Ցերցվաձեի հայտարարությամբ, չինական պատվաստանյութն արդեն ունի մի քանի խիստ կարգավորիչների հանձնարարականը:

Նրա խոսքով, Վրաստանը սպասում է պատվաստանյութի ճանաչմանը Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից:

«Այս դեպքում մենք նայում ենք խիստ կարգավորիչների որոշմանը: Որքան գիտեմ, չինական պատվաստանյութն արդեն ունի մեկ կամ երկու խիստ կարգավորիչի հանձնարարական: Այժմ մերոնք սպասում են, թե երբ այս պատվաստանյութը կստանա Առողջապահության համաշխարհային կազմակերպության ճանաչումը: Լավ կլինի, որ հաշվի առնենք, որ Թուրքիան, Ադրբեջանը, Բրազիլիան, Արաբական Միացյալ Էմիրությունները և շատ հարուստ, ազդեցիկ երկրներ և ինքը` Չինաստանը, սկզբից մինչև վերջ պատվաստվում են չինական պատվաստանյութերով», – ասել է Թենգիզ Ցերցվաձեն:

Թողնել մեկնաբանություն