Չիլիչը պարտության է մատնել Իսներին և պահպանել խմբից դուրս գալու շանսերը
Լոնդոնում ընթացող ATP-ի ամփոփիչ մրցաշարի A խմբում տեղի է ունեցել երկրորդ հանդիպումը, որտեղ միմյանց հանդիպել են խորվաթ Մարտին Չիլիչը և ամերիկացի Ջոն Իսները:
Ինչպես և սպասվում էր հանդիպումը ընթացել է շատ լարված պայքարում: Առաջին սեթում ամերիկացին հաղթել է թայբրեյքով, սակայն դա բավարար չէր հանդիպումը հաղթելու համար:
Խորվաթը երկրորդ սեթում կատարել է մեկ բրեյկ, պահպանել է իր դիրքը և հավասարեցրել հաշիվը: որոշիչ երրորդ սեթում զարգացել է նույն սցենարը և արդյունքում հանդիպումը ավարտել է ՝ 6:7 6:3 6:4 հաշվով:
Հիշեցնենք, A խմբի առաջին հանդիպմանը Նովակ Ջոկովիչը պարտության է մատնել Ալեքսանդր Զվերևին 6:4 6:1: Այս հաղթանակով սերբ թենիսիստը ապահովել է իր խմբից դուրս գալը: երկրորդ տեղի համար պայքարելու են Զվերևը և Չիլիչը:
Հեղինակ -
Edgar Barsegyan