Չիատուրա-Զեստաֆոնի հատվածում երթևեկության սահմանափակումներ են մտցվել
Չիատուրա-Զեստաֆոնի հատվածում երթևեկության սահմանափակումներ են մտցվել

Ներքապետական նշանակության Գոմի – Սաչխերե – Չիատուրա – Զեստափոնի ավտոճանապարհի կմ1-ից կմ106 հատվածում ժամանակավորապես սահմանափակվել է կցորդով և կիսակցորդով ավտոտրանսպորտի երթևեկությունը։ Այս մասին նշված է Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների վարչության հաղորդագրությունում։

Ըստ գերատեսչության՝ սահմանափակման պատճառը բարդ օդերևութաբանական պայմաններն են (ուժգին ձյուն, բուք)։

Նույն ավտոճանապարհի կմ67-ից մինչև կմ106 հատվածում (Չիատուրա – Զեստափոնի) երթևեկությունը թույլատրվում է միայն բարձր անցանելիությամբ (երկու կամ ավելի շարժիչ առանցքով) ավտոմեքենաների համար, մինչդեռ մնացած տեսակի ավտոտրանսպորտի երթևեկությունը սահմանափակված է։