Չի հետաքրքրում, թե ինչ կգրի ԿԸՀ-ն, ես ինձ հայտարարում եմ Զեստափոնիի քաղաքապետ. Գոգի Ծուլաիա
Զեստափոնիի 51-րդ ընտրական հանձնաժողովի մոտ տեղի է ունենում «ազատ Վրաստան» կուսակցության ցույցը:
Կուսակցության լիդեր, Կախա Կուկավան և քաղաքապետի թեկնածու Գոգի Ծուլաիան շենքի մոր են գնացել կողմնակիցների հետ միասին: Ծուլաիայի խոսքով, ի նշան բողոքի նրանք բոլոր ընտրատեղամասից դուրս են բերել սեփական դիտորդներին:
Նրա խոսքով, բազմաթիվ կոորդինատներ չեն պատասխանում հեռախոսազանգերին և գտնում է, որ նրանց վրա ճնշում է գործադրվել:
«Նախընտրական ժամանակաշրջանում ես տեսել եմ, թե ինչպես է մեզ աջակցում բնակչությունը, ինձ չի հետաքրքրում, թե ինչ կգրի ԿԸՀ-ն, ես ինձ հայտարարում եմ քաղաքապետ և երբ անհրաժեշտ կլինեմ զեստափոնցիներին կլինեմ նրանց կողքին: Իմ կոորդինատորների մեծ մասը չի պատասխանում զանգերիս: Վախեցած մարդիկ չեն կարող խոսել, ես կխոսեմ նրանց փոխարեն»,-հայտարարել է Գոգի Ծուլաիան:
Իր հերթին Կախա Կուկավան հայտարարել է, որ չի բացառվում , որ տեղի ունենա երկրորդ փուլը, որտեղ իր թեկնածուն ունի մասնակցության մեծ հնարավորություն: