ՆԳՆ-ի պաշտոնական տեղեկությամբ, Գոգի Ծուլաիան Թբիլիսիում ձերբակալվել է կնոջ նկատմամբ բռնություն իրագործելու մեղադրանքով
ՆԳՆ-ի պաշտոնական տեղեկությամբ, Գոգի Ծուլաիան Թբիլիսիում ձերբակալվել է կնոջ նկատմամբ բռնություն իրագործելու մեղադրանքով

Պարեկային ոստիկանությունը բռնության մեղադրանքով Թբիլիսիում բերման է ենթարկել մեկ անձի: Խոսքը Գոգի Ծուլաիայի ձերբակալության մասին է:

«Ներքին գործերի նախարարության, պարեկային ոստիկանության դեպարտամենտի, Թբիլիսիի գլխավոր վարչության աշխատակիցները, իրականացրած օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում, Թբիլիսիում, բռնության մեղադրանքով ձերբակալել են, 1963 թվականին ծնված Գ. Ծ.-ին:

Հետաքննությամբ պարզվել է, որ մեղադրյալը Թբիլիսիում, վարձակալած բնակարանում ֆիզիկական բռնություն է գործադրել իր ծանոթ կնոջ, 1979 թվականին ծնված Ա.Դ.-ի նկատմամբ:

Պարեկային ոստիկանության աշխատակիցները, գործով իրականացրած անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում, ձերբակալել են քաղաքացի Գ. Ծ.-ին», – ասել են ՆԳ նախարարությունում:

Գերատեսչության հաղորդմամբ, հետաքննությունը շարունակվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 126-րդ հոդվածի առաջին մասով, որը ենթադրում է բռնություն: