Չգիտեմ, կլինի թե ոչ Եվրամիություն ճանապարհորդելու համար անվտանգ երկրների ցուցակը, սակայն քննարկումները ակտիվ ընթացքի մեջ են. Կառլ Հարցել
Չգիտեմ, կլինի թե ոչ Եվրամիություն ճանապարհորդելու համար անվտանգ երկրների ցուցակը, սակայն քննարկումները ակտիվ ընթացքի մեջ են. Կառլ Հարցել

Ներկայումս Եվրամիությունում քննարկումներ են ընթանում, որոնք կենտրոնացած են Եվրամիության անդամների միջև ճանապարհորդության վրա, թե ինչպես պետք է բացվեն ճանապարհորդության պայմանները Եվրամիության ներսում, – այս մասին հայտարարել է Վրաստանում Եվրամիության դեսպան Կառլ Հարցելը:

Ինչ վերաբերում է Եվրամիության տարածք ոչանդամ երկրներից ճանապարհորդելուն, Հարցելի պարզաբանմամբ, Վրաստանն անցյալ ամառ ընդգրկված էր անվտանգ երկրների ցուցակում, սակայն տեղեկություն չունի, թե արդյոք նմանատիպ ցուցակ կմշակվի: Դեսպանի խոսքով, Եվրամիությունում քննարկումներն ակտիվ են նաև այս ուղղությամբ:

«Ինձ համար բարդ է պատասխանել այս դեպքին, քանի որ մենք Վրաստանում և Եվրամիությունում գտնվում ենք կովիդի երրորդ ալիքի մեջ: Շատ պատվաստանյութեր շրջանառության մեջ են ամենուր: Եվրամիությունում այժմ քննարկումներ են ընթանում, որոնք կենտրոնացված են Եվրամիության անդամների միջև ճանապարհորդությունների վրա, թե ինչպես բացել ճանապարհորդության պայմանները Եվրամիության ներսում: Միևնույն ժամանակ, քննարկումներ կան այն մասին, թե ինչպես վարվել երրորդ երկրների հետ: Հիշու՞մ եք, որ անցյալ ամառ Վրաստանը ներառված էր կանաչ երկրների ցուցակում, այն համարվում էր անվտանգ ճանապարհորդությունների համար:

Շատ բան է պատահել: Ես չգիտեմ, Բրյուսելում շարունակվող քննարկումների արդյունքում կրկին կլինի թե ոչ նմանատիպ անվտանգ ցուցակ: Ես ճշգրիտ պատասխան չունեմ, թե ինչ կլինի, բայց Եվրամիությունում այս քննարկումներն ակտիվ են», – ասել է Հարցելը: