Կապ
Մեր սոցիալական էջերը
Չեխիայում իշխանության դեմ անցկացվել են հանրահավաքներ: Բռնո քաղաքի կենտրոնական մասում հավաքված հազարավոր ցուցարարներ պահանջել են վարչապետ Անդրեյ Բաբիշի հրաժարականը:
Տեղի ոստիկանության տեղեկությամբ, Չեխիայի մեծության երկրորդ քաղաքում դուրս է եկել մոտ երեք հազար ցուցարար:
«Բաբիշը բանտում» – այսպիսին է ցույցերի գլխավոր կարգախոսը:
Չեխիայում վարչապետի դեմ ցույցերն անցկացվում են արդեն հինգերորդ շաբաթն է: Ակցիաների պատճառը Անդրեյ Բաբիշի շուրջ ծավալվով կոռուպցիոն սկանդալն էր: