Չեխիայի ռազմական օբյեկտների մոտ անհայտ անօդաչու թռչող սարքեր են նկատվել

18:18, 10.10.2025

Չեխիայում ռազմական օբյեկտների մոտ հայտնաբերվել են անծանոթ անօդաչու թռչող սարքեր։

Չեխիայի զինված ուժերի հայտարարության համաձայն՝ երկրում բազմիցս արձանագրվել են անօդաչու սարքեր՝ ռազմավարական, այդ թվում՝ ռազմական օբյեկտների հարևանությամբ։

«Սակայն այդ օբյեկտների ցուցակը գաղտնի տեղեկատվություն է», – նշել է Չեխիայի գլխավոր շտաբի մամուլի խոսնակ Զդենկա Սոբարնա Կոշվանցովան։

Միաժամանակ, խոսնակը չի հստակեցրել, թե երբ են արձանագրվել այդ դեպքերը։ Նրա խոսքով՝ Չեխիայի բանակը պատրաստ է հայտնաբերել և վնասազերծել նման սարքեր։

Այս ընթացքում Էստոնիայում հայտարարել են, որ այսօր արձանագրվել է իրենց օդային տարածքի խախտում «փոքր սարքի» կողմից, սակայն նշվում է, որ խոսքը մեծ ռազմական դրոնի մասին չէ։

Նմանատիպ