Չեխիայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ Չեխիան և Լեհաստանը կապահովեն Սլովակիայի օդային տարածքի անվտանգությունը այնքան ժամանակ, քանի դեռ երկիրը ռուսական ՄիԳ-29-ը չի փոխարինի ամերիկյան F-16-ով

13:26, 28.08.2022

Չեխիան և Լեհաստանը պաշտպանում են Սլովակիայի օդային տարածքը, քանի որ երկիրը ծրագրում է ռուսական ՄիԳ-29-երը փոխարինել ամերիկյան F-16-ներով։

«BBC»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Չեխիայի պաշտպանության նախարարությունը։

Գերատեսչության ղեկավար Յանա Չեռնոչովան, նրա լեհ գործընկեր Մարիուշ Բլաշչակը և Սլովակիայի պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Յարոսլավ Նադը շաբաթ օրը ստորագրել են համապատասխան համաձայնագիրը։

«Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 1-ից, երբ շահագործումից կզրկվեն սլովակական ՄիԳ-29 կործանիչները»,- ասվում է Չեխիայի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։

Ինչպես գրում է «BBC»-ն, Սլովակիան դադարեցնում է ՄիԳ-29-ի օգտագործումը, քանի որ դրանց սպասարկումը կթանկանա, իսկ համապատասխան հմտություններ ունեցող տեխնիկները աստիճանաբար հեռանում են երկրից։

Ապրիլին Սլովակիան հայտարարեց, որ շահագործումից հանված ՄիԳ-29-երը կարող են օգնության տեսքով տրամադրվել Ուկրաինային, թեև մանրամասներ չեն նշել։

Նմանատիպ