Չեխիայի արտգործնախարար. Վիզաների ամբողջական արգելքի վերաբերյալ համաձայնություն չկա, կարծում եմ, մենք մոտ ենք Մոսկվային ուժեղ ազդանշան ուղարկելու ճանապարհ գտնելուն

14:03, 31.08.2022

Չեխիայի արտաքին գործերի նախարար Յան Լիպավսկու խոսքով՝ ԵՄ անդամ երկրները պետք է միասնական եվրոպական դիրքորոշում գտնեն Ռուսաստանի քաղաքացիների համար վիզաների արգելման հարցում։

Նրա խոսքով՝ տուրիստական ​​վիզաների ամբողջական արգելման շուրջ պայմանավորվածություն չկա։ Ինչպես ասում է Յան Լիպավսկին, իրենք ուղիներ են փնտրում վիզաների թիվը կրճատելու համար։

«Ես հասկանում եմ, որ մենք պետք է միասնական եվրոպական դիրքորոշում գտնենք, քանի որ համաձայնություն չկա տուրիստական ​​վիզաների ամբողջական արգելման վերաբերյալ։ Կարծում եմ՝ մենք շատ մոտ ենք Մոսկվային և ռուսական վերնախավին ուժեղ ազդանշան ուղարկելուն, քանի որ ամեն քաղաքացի չէ, որ կարող է Եվրոպա մեկնել որպես զբոսաշրջիկ։ Սա ռուսական էլիտան է, և նրանք պետք է հասկանան: Եվ մենք պետք է հասկանանք հյուսիսային մերձբալթյան երկրների գործնական խնդիրը, որոնց սահմանները ծանրաբեռնված են երթեւեկությամբ։ Սա նրանց համար անվտանգության խնդիր է, և ես վստահ եմ, որ մենք լուծում կգտնենք։

Միայն վիզայի վճարը բարձրացնելը բավարար չէ, լավ գաղափար է, բայց դա բավարար չէ։ Ինչպես արդեն նշեցի, մենք ուղիներ ենք փնտրում տրամադրվող վիզաների թիվը նվազեցնելու համար։ Պատերազմ է, տեսեք, թե ինչ է կատարվում Ուկրաինայում, տեսեք, թե ինչ է թույլ տալիս Ռուսաստանը Ուկրաինայում, և դրա հետ մեկտեղ ռուս զբոսաշրջիկները մեր հանգստավայրեր են գալիս «սպա»-ի, հաճույքի համար։ Ոչ, դա այն չէ, ինչ մենք պետք է թույլ տանք»,- ասել է Յան Լիպավսկին։

Նմանատիպ