Չեխիայի արդարադատության նախարար. Ես համոզվեցի, որ Վրաստանի քրեակատարողական համակարգը համապատասխանի Եվրամիության չափանիշներին

22:06, 20.10.2022

Չեխիայի արդարադատության նախարար Պավել Բլաժեկի խոսքով՝ Վրաստանի քրեակատարողական համակարգը համապատասխանում է ժամանակակից չափանիշներին և համապատասխանում է Եվրամիության չափանիշներին։

«Ես հնարավորություն ունեցա այցելել «Ռուսթավի» քրեակատարողական հիմնարկ, որտեղ համոզվեցի, որ Վրաստանի քրեակատարողական համակարգը համապատասխանում է Եվրամիության չափանիշներին։ Սա մեզ համար շատ կարևոր է և՛ Եվրամիության հետ ընդհանուր առմամբ մերձեցման, և՛ երկկողմ հարաբերությունների համատեքստում, քանի որ մենք որոշումներ ենք կայացնում նաև արտահանձնման վերաբերյալ և կարևոր է վստահ լինել, որ տեղական քրեակատարողական հիմնարկներում պայմանները համապատասխան են»,- ասել է Չեխիայի արդարադատության նախարար Պավել Բլաժեկը, թիվ 16 ՔԿ հիմնարկ այցելելուց հետո, որտեղ մանրամասն ծանոթացել է դատապարտյալների առկա ենթակառուցվածքներին ու կենցաղային պայմաններին։

Տեղեկությունը տարածում է Հատուկ քրեակատարողական ծառայությունը։

Նմանատիպ