Չեխիան Վրաստանը կընդգրկի զբոսաշրջիկների համար անվտանգ երկրների ցուցակում
Չեխիան Վրաստանը կընդգրկի զբոսաշրջիկների համար անվտանգ երկրների ցուցակում: Այս մասին հայտարարել է Չեխիայի Արտաքին գործերի նախարարը՝ իր վրաց գործընկերոջ հետ հեռախոսազրույցից հետո:
Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիի խոսքով, Արտաքին գերատեսչությունը և արտասահմանում գտնվող Վրաստանի դիվանագիտական առաքելություններն ակտիվորեն ներգրավված են անվտանգ զբոսաշրջության հայեցակարգի շրջանակներում տարբեր երկրների հետ համագործակցության գործընթացում:
Դավիթ Զալկալիանին հեռախոսազրույց է ունեցել Չեխիայի և Իսրայելի արտաքին գործերի նախարարների հետ: Նախատեսվում է նաև, որ նախարարը հեռախոսազրույց կունենա Հունաստանի իր պաշտոնակցի հետ և զրույցի հիմնական թեման կլինի Առողջապահության գերատեսչության հանձնարարականներով այսպես կոչված անվտանգ միջացքների կիրառմամբ զբոսաշրջիկների հյուրընկալությունը:
Հեղինակ՝ Անժելլա Սարոյան