Չեռնիգովի վրա ռուսական հրթիռային հարձակման հետևանքով վիրավորների թիվը հասել է 117-ի, յոթ մարդ մահացել է, քաղաքում եռօրյա սուգ է հայտարարված
Չեռնիգովի վրա ռուսական հրթիռային հարձակման հետևանքով վիրավորների թիվը հասել է 117-ի, յոթ մարդ մահացել է, քաղաքում եռօրյա սուգ է հայտարարված

Ուկրաինական Չերնիգով քաղաքի վրա ռուսական հրթիռային հարձակման հետևանքով վիրավորների թիվը հասել է 117-ի, 7 մարդ մահացել է։ Այս մասին հայտնում է քաղաքի քաղաքապետի պաշտոնակատար Ալեքսանդր Լոմակոն։ Զոհվածների թվում կա վեցամյա երեխա։

Հրթիռն ընկել է Չեռնիգովի կենտրոնում գտնվող դրամատիկական թատրոնի վրա։ Տեղի իշխանությունների տվյալներով՝ զոհվածների ու վիրավորների մեծ մասը թատրոնից դուրս է։

Ըստ ուկրաինական լրատվամիջոցների՝ հրթիռի հարվածի պահին Չեռնիգովի կենտրոնում գտնվող դրամատիկական թատրոնում տեղի է ունեցել անօդաչու թռչող սարքեր արտադրողների և օդային հետախուզության դպրոցների ներկայացուցիչների հանդիպումը։

Չեռնիգովում օգոստոսի 19-21-ը սգո օր է հայտարարվել։