Չենք տեսնում պատճառ, որ կասկածի տակ դնենք ընտրությունների արդյունքները. Պեռ Էկլունդ
Չենք տեսնում պատճառ, որ կասկածի տակ դնենք ընտրությունների արդյունքները, մեր կարծիքով, արդյունքը բավականին ակնհայտ է,- այս մասին հայտարարել է NDI-ի միջազգային դիտորդական առաքելության ներկայացուցիչ Պեռ Էկլունդը մամլո ասուլիսին, որտեղ NDI-ի առաքելությունը Վրաստանում անցկացված նախագահական ընտրությունների երկրորդ փուլի առնչությամբ ներկայացել է սեփական գնահատականը:
«Ինչ վերաբերում է նախագահական ընտրությունների արդյունքներին, սրանք նախնական արդյունքներն են, ինչպես նաև զուգահեռաբար ամփոփում են ձայները, սակայն արդյունքները բավականին մոտ են միմյանց, ուստի իրոք չեմ տեսնում պատճառ, որ կասկածի տակ դնենք ընտրությունների արդյունքները, կամ հնարավոր է որոշակի ուղղված տվյալներ լինեն, սակայն, մեր կարծիքով, սա բավականին ակնհայտ արդյունք է»,- հայտարարել է Պեռ Էկլունդը: