Չեմմպիոնների լիգա. «Յուվենտուսը» 2:1 հաշվով հաղթեց «Տոտենհեմին» և դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում «Յուվենտուսը» հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթեց «Տոտենհեմին»:
Հիշեցնենք, որ Թուրինում կայացած խաղն ավարտվել էր ոչ-ոքի՝ 2:2: Առաջին խաղակեսի ավարտից 6 րոպե առաջ Սոն Հին-Մինը բացեց խաղի հաշիվը:
Թվում էր, թե այս գոլը հանեց դիմակայության հաղոթողին առնչվող բոլոր հարցերը, սակայն Ալեգրիի թիմն այլ կերպ էր տրամադրված: Խաղի 64-րդ րոպեին Գոնսալո Իգուաինը հավասարեցրեց հաշիվը, իսկ 3 րոպե անց Դիբալան խփեց նաև հաղթական գոլը:
Այս կամային հաղթանակի շնորհիվ «Յուվեն» դիմակայությունը հաղթեց 4:3 հաշվով և դուրս եկավ քառորդ եզրափակիչ:
Հեղինակ -
Edgar Barsegyan