CBS News. Դոնալդ Թրամփը Սի Ցզինփինին հրավիրել է մասնակցել երդմնակալության արարողությանը
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Չինաստանի նախագահ Սի Ցզինփինին հրավիրել է մասնակցել երդմնակալության արարողությանը։ Այս մասին գրում է «CBS News»-ը։
Լրատվամիջոցները, վկայակոչելով մի քանի աղբյուրներ, հայտնում են, որ նոյեմբերի սկզբին Դոնալդ Թրամփը Չինաստանի նախագահին հրավիրել է հունվարի 20-ին նախատեսված երդմնակալությանը, որը տեղի կունենա Վաշինգտոնում, թեև հայտնի չէ, թե արդյոք Չինաստանն ընդունել է առաջարկը։
Ավելի վաղ «NBC News»-ին տված հարցազրույցում ԱՄՆ նորընտիր նախագահը նշել էր, որ այս շաբաթ զրուցել է Չինաստանի նախագահի հետ։