Ցանկանում ենք, որպեսզի ճանապարհը և տրանզիտը Վրաստանով, լինի կայուն. ՀՀ վարչապետ
Ցանկանում ենք, որպեսզի ճանապարհը և տրանզիտը Վրաստանով, լինի կայուն. ՀՀ վարչապետ

Ցանկանում ենք, որպեսզի ճանապարհը և տրանզիտը Վրաստանով, լինի կայուն, քանի որ դրանից է կախված մեր տնտեսությունը,- հայտարարել է Դավոսում գտնվող Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը:

Առաջին ալիքը հետաքրքրվել է, որքանով են իրական Ռուսաստանից Հայաստան բեռնափոխադրումները  Ցխինվալիի շրջանի միջոցով:

«Բնական է, խնդրում ենք մեր դրացիներին և բարեկամներին, քննարկել հնարավորությունը, երբ բեռնափոխադրումները չեն դադարեցվի ոչ եղանակի, ոչ էլ այլ պատճառների համար: Օրինակ, 2016 թվականին, ունեինք խնդրանք, որպեսզի արտաքին աշխարհից կապող այլ երկընտրանք փնտրելու անհրաժեշտություն չունենանք: Սա ինչպես Հայաստանի, այնպես էլ Վրաստանի շահերում է»,- հայտարարել է Կարապետյանը:

«Ես չգիտեմ, որքանով է դա հնարավոր: Մեր խնդրանքը կայանում է միայն այլընտրանքային ճանապարհներ որոնելու մեջ»,- հավելել է Կարապետյանը:

Հայաստանի պատվիրակությունը Դավոսի համաժողովին է մասնակցում 9-ամյա դադարից հետո: