Ցանկանում եմ վրաց ժողովրդին շնորհակալություն հայտնել բարձր քաղաքացիական պատասխանատվության համար. Բիձինա Իվանիշվիլի
Ես ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել վրաց ժողովրդին, քաղաքացիական բարձր պատասխանատվության համար, որը նրանք ցուցաբերեցին հոկտեմբերի 31-ին և այսօր, այս դժվարին ժամանակաշրջանում,- այս մասին «Վրացական երազանք» կուսակցության նախագահ, Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է ընտրատեղամասում, որտեղ նա գրանցել է իր դիրքորոշումը ընտրությունների երկրորդ փուլում:
Նրա խոսքով, համավարակի պայմաններում վրաց հասարակությունը ցուցաբերել է մեծ կենտրոնացում:
«Ինչպես գիտեք, «կովիդ 19»-ը մռնչում է և վրաց հասարակությունը ցուցաբերեց առավելագույն կենտրոնացում, ինչի համար մեկ անգամ ևս ցանկանում եմ շնորհակալություն հայտնել: Միևնույն ժամանակ, կհիշեցնեմ, որ բոլոր երկրները, ժողովրդավարական հասարակությունները նշել են, որ ընտրություններն անցել են մրցակցային և ազատ միջավայրում: Արդյունքում ստացել ենք իննը կուսակցության ներկայություն խորհրդարանում, ինչը ողջունելի է: Միևնույն ժամանակ, դուք գիտեք, որ որոշ քաղաքական կուսակցություններ չափազանց հուզական, չափազանց հավակնոտ դիրքորոշում են ընդունել և ես կարծում եմ, որ ողջամտությունը կհաղթի և մենք կստանանք իսկապես բազմակուսակցական խորհրդարան»,- հայտարարել է Իվանիշվիլին: