Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բուժ անձնակազմին, ովքեր 24 ժամվա ընթացքում հոգ են տանում մեր քաղաքացիների առողջության համար. Էկատերինե Տիկարաձե
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այն բուժանձնակազմին, ովքեր 24 ժամվա ընթացքում կատարում են իրենց պարտականությունները և հոգ են տանում մեր քաղաքացիների առողջության համար»,- այս մասին միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստի ավարտին ասել է առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն:
Առողջապահության նախարարի խոսքով, բոլոր երեք հիվանդները, ովքեր վարակվել են կորոնավարակով, իրենց լավ են զգում և բուժվում են:
«Այս պահին կարանտինում գտնվում է ավելի քան 100 մարդ: Միևնույն ժամանակ, մենք աշխատում ենք լրացուցիչ տարածքներ գտնելու վրա: Ընթացքի մեջ է նաև միջազգային գործընկերների հետ աշխատանքը: Այսօրվա դրությամբ երկրում համաճարակաբանությունը գոհացուցիչ է: Այս փուլում Վրաստանում համաճարակի տարածման ռիսկը ցածր է, և կոչ եմ անում բնակչությանը խուճապի չմատնվել», – ասել է Էկատերինե Տիկարաձեն:
Վարչապետի գլխավորությամբ կորոնավարակի կապակցությամբ գործող միջգերատեսչական համակարգող խորհրդի հերթական նիստը տեղի է ունեցել այսօր: