Ցանկացած հարցում, այդ թվում «Նամախվան ՀԷԿ»-ի կառուցման թեմայով, շատ կարևոր է ճիշտ հաղորդակցություն իշխանությունների և ցուցարարների միջև. Դավիթ Սերգեենկո
Ցանկացած հարցում, այդ թվում «Նամախվան ՀԷԿ»-ի կառուցման թեմայով, շատ կարևոր է ճիշտ հաղորդակցություն իշխանությունների և ցուցարարների միջև. Դավիթ Սերգեենկո

Ցանկացած հարցում, այդ թվում այնպիսի աղմկահարույց հարցում, ինչպիսին է «Նամախվան ՀԷԿ»-ի կառուցման թեման, շատ կարևոր է ճիշտ հաղորդակցություն իշխանությունների և ցուցարարների միջև, – այս մասին հայտարարել է խորհրդարանի փոխխոսնակ, Դավիթ Սերգեենկոն:

«Ես հավատում եմ, որ շփումը կլինի արդյունավետ և կլինի ընդունելի փոխզիջում: Վերջնագրերով խոսելը դժվար կլինի դիտարկել որպես արդյունքին միտված մոտեցում: Հաղորդակցությունը ճիշտ է, որպեսզի արդար որոշում կայացվի», – հայտարարել է Սերգեենկոն:

«Նամախվան ՀԷԿ»-ի կառուցման դեմ բողոքի ցույցը Թբիլիսիում տեղի է ունեցել երեկ:Բբողոքողները վրաններ են տեղադրել Առաջին Հանրապետության հրապարակի երթևեկելի մասում: Ցույցի կազմակերպիչների հայտարարությամբ, նրանք կսպասեն իշխանությունների որոշմանը, իրենց պահանջների կապակցությամբ, մինչև մայիսի 24-ի ժամը 12:00-ն: Ինչ վերաբերում է պահանջներին, ապա, ըստ Վառլամ Գոլեթիանիի, «Էնկա» ընկերությունը պետք է լքի Ռիոնի կիրճը, պետք է կասեցվի ընկերության հետ կնքված պայմանագիրը, չեղյալ համարվի 2015 թվականից ընկերությանը տրված բոլոր փաստաթղթերը: Ըստ նրա, պահանջները ներառում են նաև էկոնոմիկայի նախարարի հրաժարականը, բոլոր նրանց պատասխանատվությունը, ովքեր անմիջականորեն մասնակցում են այս նախագծին և էներգետիկ ոլորտում մորատորիումի հայտարարումը: Վառլամ Գոլեթիանին հայտարարում է, որ պահանջները չբավարարելու դեպքում, կաթվածահար կանեն մայրաքաղաքը:

Դրա հետ մեկտեղ, «Էնկա» ընկերությունը երեկ տարածել է հայտարարություն, որտեղ կողմերին առաջարկում է երկխոսություն: