Բժշկի հավաստմամբ, Թեմիրլան Մաչալիկաշվիլու բուժման համար կլինիկան պատրաստ է ընդունել արտասահմանյան բժիշկների
Սուրբ Միքայել Հրեշտակապետի անվան կլինիկական հիվանդանոցի բժիշկ Զազա Լուրսմանաշվիլու հայտարարությամբ, եթե Պանկիսիի կիրճում անցկացված հատուկ գործողության ժամանակ վիրավորում ստացած 19 տարեկան Թեմիրլան Մաչալիկաշվիլու ընտանիքի անդամները նրան բուժելու համար որոշեն հրավիրել արտասահմանյան բժիշկներ, կլինիկան պատրաստ է նրանց ամեն կերպ օգնել: Բժշկի հայտարարությամբ, մինչ այժմ բժիշկները չե խոսել այդ թեմայով:
Զազա Լուրսմանաշվիլու խոսքով, Թեմիրլան Մաչալիկաշվիլու առողջական վիճակը էլ ավելի է ծանրացել:
Պանկիսիի կիրճում ՊԱԾ-ը ահաբեկչության ֆինանսավորման, ահաբեկչական գործունեությանը այլ նյութական օգնություն ցուցաբերելու և ռեսուրսներով ապահովելու մեղադրանքով ձերբակալել էր հինգ անձի: Թեմիրլան Մաչալիկաշվիլին վիրավորում էր ստացել իրավապահներին դիմադրելու ժամանակ: