Բրյանսկի շրջանի նահանգապետը հայտնել է, որ Ուկրաինան գիշերը անօդաչու սարքերով հարձակվել է Ռուսաստանի Դրուժբա նավթատարի վրա
Բրյանսկի շրջանի նահանգապետը հայտնել է, որ Ուկրաինան գիշերը անօդաչու սարքերով հարձակվել է Ռուսաստանի Դրուժբա նավթատարի վրա

Բրյանսկի շրջանի նահանգապետ Ալեքսանդր Բոգոմազը «Telegram»-ում գրում է, որ Ուկրաինան գիշերը անօդաչու թռչող սարքերով հարձակվել է Ռուսաստանի Բրյանսկի շրջանի Դրուժբա նավթատարի վրա։

«Անցած գիշեր Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հետ են մղել Ուկրաինայի զինված ուժերի հարձակումը Դրուժբայի նավթավերամշակման գործարանի վրա։ Մեր ռազմական ՀՕՊ համակարգերի պրոֆեսիոնալիզմի շնորհիվ ոչնչացվել են երեք անօդաչու թռչող սարքեր»,- ասվում է Բոգոմազի հայտարարության մեջ։

Կրեմլամետ «Telegram» ալիքները հայտնում են, որ նավթամուղի մոտ առաջին երեք պայթյունները տեղի են ունեցել տեղական ժամանակով 00:30-ին, ևս մի քանիսը 15 րոպե անց։

Ուկրաինան չի հաստատում հարձակմանը ուկրաինական կողմի մասնակցությունը։