Բռնազավթված տարածաշրջաններում բնակվող բժիշկները, համապատասխան տարիքային խումբ մտնող անձինք հնարավորություն կունենան պատվաստվել, Վրաստանի կենտրոնական իշխանությունների կողմից վերահսկվող տարածքում
Վրաստանում ընթացող կովիդի դեմ իմունիզացիայի ծրագրին ներգրավվելու հնարավորություն է տրվում Վարստանի՝ Աբխազիայի և Ցխինվալի տարածաշրջաններում բնակվող բուժաշխատողներին, համապատասխան տարիքային խումբ մտնող անձանց, ովքեր կկարողանան պատվաստվել Վրաստանի կենտրոնական իշխանությունների կողմից վերահսկվող տարածքում,- այս մասին հայտարարել է Վրաստանի հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետական նախարար, Թեա Ախվլեդիանին:
Ինչպես նշել է Թեա Ախվլեդիանին, Վրաստանում հաստատված ազգային ծրագրի համաձայն, «կովիդ 19»-ի պատվաստման գործընթացն իրականացվում է փուլերով:
«Տրամադրված չափաբաժիններին զուգահեռ տեղի է ունենում առաջնահերթ խմբերի ապահովում, որն այնուհետև տարածվելու է նաև այլ քաղաքացիների վրա: Այսօր մենք հնարավորություն ունենք տեղեկացնելու ձեզ, որ Վրաստանում հակակովիդյան իմունիզացիայի ներկայիս ծրագիրը թույլ է տալիս Վրաստանի՝ Աբխազիայի և Ցխինվալիի շրջաններում բնակվող, բժշկական ոլորտի ներկայացուցիչներին և համապատասխան տարիքային խմբի մարդկանց, պատվաստվել Վրաստանի կենտրոնական կառավարության կողմից վերահսկվող տարածքում: Այս գործընթացի հետ կապված ընթացակարգերը և սխեման, համապատասխան այլ գերատեսչությունների հետ սերտ համագործակցությամբ, սահմանում է Վրաստանի առողջապահության նախարարությունը, որը կտարածի նշված տեղեկատվությունը», – ասել է Թեա Ախվլեդիանին: