Բռնազավթված Հարավային Օսեթիայում հայտարարում են, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը կայցելի Ցխինվալի
Բռնազավթված Հարավային Օսեթիայի անջատողական իշխանությունը հայտարարում է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը կայցելի Ցխինվալի: Սիրիայում նախագա Բաշար Ասադի հետ հանդիպումից հետո Հարավային Օսեթիայի «առաջնորդ» Անատոլի Բիբիլովը ասել է, որ Ասադը համաձայնել հրավերին, իսկ այցը կիրականացվի հարմար ժամանակ, որը կախված է Սիրիայում ստեղծված բարդ իրավիճակից: Բիբիլովը նաև նշել է, որ «Հարավային Օսեթիան» Սիրիայի հետ հարաբերությունները պատրաստվում է հզորացնել էկոնոմիկայի, կրթության և մշակույթի ոլորտներում:
Սիրիայի նախագահի հետ հանդիպումից հետո, Անատոլի Բիբիլովի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև կայացել է հեռախոսազրույց: