Բռնազավթված ցխինվալիի այսպես կոչված դատարանը ապօրինի ձերբակալված Զազա Գախելաձեին դատապարտել է 12 տարի 6 ամիս ազատազրկման
Բռնազավթված ցխինվալիի այսպես կոչված դատարանը ապօրինի ձերբակալված Զազա Գախելաձեին դատապարտել է 12 տարի 6 ամիս ազատազրկման:
Տեղեկությունը Վրաստանի առաջին ալիքին հաստատել են պետական անվտանգության ծառայությունից:
Զազա Գախելաձեի այսպես կոչված դատական նիստը տեղի է ունեցել այսօր:
Զազա Գախելձեի կնոջ խոսքով, այսպես կոչված դատարանի որոշումը ընտանիքի համար անսպասելի էր:
«Մենք չէինք սպասում այս որոշմանը: Մենք լիահույս էինք: Փաստաբանը հույս էր տալիս, որ ռուսների և Զազայի ցուցմունքները համընկնում են, և մենք կարծում էինք, որ հարձակման հոդվածը կփոխվի:
Մենք բողոքարկելու ենք այս որոշումը, այլ բան չենք կարող անել: Չգիտեմ ինչ ասել. Մենք դա չէինք սպասում», – Վրաստանի Առաջին ալիքին ասել է Զազա Գախելաձեի կինը, Իրմա Բութխուզը:
Կասպիի մունիցիպալիտետի Քվեմո Ճալա գյուղի բնակիչ, Զազա Գախելաձեն բռնազավթիչ ուժերի կողմից ձերբակալվել է հուլիսի 11-ին, Սխվիլոյի ամրոցի մոտակայքում, որի ժամանակ նա վիրավորվել էր ոտքից: Դե-ֆակտո իշխանությունները Զազա Գախելաձեին բացի սահմանը ապօրինի հատելու մեղադրանքից, մեղադրում է նաև սահմանապահների վրա հարձակման մեջ: