Բռնազավթված Ցխինվալի վարչակազմը Ախալգորիում բնակվող մարդկանց թույլատրել է բժշկական ծառայություններ ստանալու նպատակով հատել բռնազավթիչ գիծը
Բռնազավթված Ցխինվալի վարչակազմը Ախալգորիում բնակվող մարդկանց թույլատրել է բժշկական ծառայություններ ստանալու նպատակով հատել բռնազավթիչ գիծը

Բռնազավթված Հարավային Օսիայի այսպես կոչված անվտանգության խորհուրդը, Ախալգորիում բնակվող մարդկանց թույլատրել է բշկական ծառայություններ ստանալու համար հատել բռնազավթված գիծը:

Ըստ «Կոմինֆո» գործակալության, հանդիպումը ղեկավարում էր բռնազավթված Հարավային Օսիայի այսպես կոչված նախագահ, Անատոլի Բիբիլովը:

Խամաճիկային ռեժիմի որոշմամբ, բռնազավթված Ախալգորիում բնակվող Վրաստանի քաղաքացիները, որոնք չունեն, ոչ Հարավային Օսիայի, և ոչ էլ Ռուսաստանի քաղաքացիություն և ունեն շտապ բժշկական և բարձր տեխնոլոգիական օգնության կարիք, կկարողանան հատել բռնազավթված գիծը և բժշկական օգնություն ստանալ վրացական կողմից վերահսկվող տարածքում:

Բռնազավթված Հարավային Օսիայի այսպես կոչված իշխանությունները ընդունել են որոշում, որ ստեղծեն պայմաններ, մինչ Հարավային Օսիայի կամ Ռուսաստանի քաղաքացիություն ստանալը այդ մարդիկ ստանան կենսաթոշակ: