Բռնազավթված Ցխինվալի է այցելել Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալը
Բռնազավթված Ցխինվալի է այցելել Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ, Ռաշիդ Նուրգալիևը: Նա արդեն հանդիպել է բռնազավթիչ ռեժիմի ներկայացուցիչների, այդ թվում այսպես կոչված նախագահ Անատոլի Բիբիլովի հետ:
Ինչպես հայտարարում են բռնազավթիչ ռեժիմի ներկայացուցիչները, հանդիպման գլխավոր թեման էր՝ տրանսկովկասյան ճանապարհով տրանսպորտի անխափան տեղաշարժի ապահովումն էր:
Ռաշիդ Նուրգալիևը Ռուսաստանի կողմից բռնազավթված Ցխինվալի տարածաշրջան է այցելել երեք օրօվ: Նրա հետ միասին բռնազավթված Ցխինվալ են այցելել Ռուսաստանի տրանսպորտի, էներգետիկայի, գյուղատնտեսության նախարարությունների ներկայացուցիչները: