Բռնազավթված Ցխինվալի դե-ֆակտո ռեժիմը դեկտեմբերի 30-ից մինչև հունվարի 3-ը փակելու է այսպես կոչված սահմանը
Բռնազավ Ցխինվալի դե ֆակտո ռեժիմը դեկտեմբերի 30-ից մինչև հունվարի 3-ը փակում է սահմանը: Ինչպես հայտարարել են այսպես կոչված անվտանգության կոմիտեում, պատճառը ամանորյա օրերին անվտանգության նորմերի խստացնելն է: Լրատվությունն այս մասին տարածում է «Ռես» գործակալությունը:
«Դեկտեմբերի 30-ի երեկոյան ժամը 20:00-ին ժամանակավորապես փակվելու է Հարավային Օսիա-Վրաստան պետական սահմանի «Քարձմանի» հատվածը, որը կբացվի հունվարի 3-ին ժամը 06:00-ին»,-նշված է դե-ֆակտո գերատեսչության լրատվության մեջ:
Հայտարարության մեջ նշվում է նաև, որ երկու անցակետերը փակվել էին դեռևս սեպտեմբերի սկզբին, այսպես կոչված սահմանի մոտ իրավիճակի սրման պատճառով:
Ինչպես Վրաստանի առաջին ալիքին հայտնել են Վրաստանի պետական անվտանգության ծառայությունից, բռնազավթիչ ուժերի ներկայացուցիչները ժամանակ առ ժամանակ հորինված պատճառներով սահմանափակում են ազատ տեղաշարժը բռնազավթված գծի երկայնքով:
«Այս հարցով ակտիվացել է թեժ գիծ և այդ մասին տեղեկացվել է Եվրամիության դիտորդական առաքելությունը: Ապօրինի սահմանափակումները զգալիորեն վնասում են տեղում գոյություն ունեցող անվտանգության միջավայրը և բարդացնում տեղացիների առօրյան»,- հայտարարել են ՊԱԾ-ում: