Բռնազավթված Ցխինվալի դե-ֆակտո ռեժիմը դեկտեմբերի 30-ից մինչև հունվարի 3-ը փակելու է այսպես կոչված սահմանը
Բռնազավթված Ցխինվալի դե-ֆակտո ռեժիմը դեկտեմբերի 30-ից մինչև հունվարի 3-ը փակելու է այսպես կոչված սահմանը

Բռնազավ Ցխինվալի դե ֆակտո ռեժիմը դեկտեմբերի 30-ից մինչև հունվարի 3-ը փակում է սահմանը: Ինչպես հայտարարել են այսպես կոչված անվտանգության կոմիտեում, պատճառը ամանորյա օրերին անվտանգության նորմերի խստացնելն է: Լրատվությունն այս մասին տարածում է «Ռես» գործակալությունը:

«Դեկտեմբերի 30-ի երեկոյան ժամը 20:00-ին ժամանակավորապես փակվելու է Հարավային Օսիա-Վրաստան պետական ​​սահմանի «Քարձմանի» հատվածը, որը կբացվի հունվարի 3-ին ժամը 06:00-ին»,-նշված է դե-ֆակտո գերատեսչության լրատվության մեջ:

Հայտարարության մեջ նշվում է նաև, որ երկու անցակետերը փակվել էին դեռևս սեպտեմբերի սկզբին, այսպես կոչված սահմանի մոտ իրավիճակի սրման պատճառով:

Ինչպես Վրաստանի առաջին ալիքին հայտնել են Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայությունից,  բռնազավթիչ ուժերի ներկայացուցիչները ժամանակ առ ժամանակ հորինված պատճառներով սահմանափակում են ազատ տեղաշարժը բռնազավթված գծի երկայնքով:

«Այս հարցով ակտիվացել է թեժ գիծ և այդ մասին տեղեկացվել է Եվրամիության դիտորդական առաքելությունը: Ապօրինի սահմանափակումները զգալիորեն վնասում են տեղում գոյություն ունեցող անվտանգության միջավայրը և բարդացնում տեղացիների առօրյան»,- հայտարարել են ՊԱԾ-ում:

Թողնել մեկնաբանություն