Բռնազավթված Ցխինվալի այսպես կոչված դատարանում, ապօրինի ձերբակալված Զազա Գախելաձեի դատական նիստը կայանալու է վաղը
Բռնազավթված Ցխինվալի այսպես կոչված դատարանում, ապօրինի ձերբակալված Զազա Գախելաձեի դատական նիստը կայանալու է վաղը

Բռնազավթված Ցխինվալի այսպես կոչված դատարանում, ապօրինի ձերբակալված Զազա Գախելաձեի դատական նիստը կայանալու է վաղը:

Ինչպես Վրաստանի Առաջին ալիքին ասել է Զազա Գախելաձեի կինը, Իրմա Բութխուզը, վաղվա դատավարությունը կարող է վերջինը լինել:

«Ես զրուցել եմ գանձապետական փաստաբանի հետ: Դատական նիստը կայանալու է վաղը, մեր ժամանակով ժամը 12:00-ին: ՊԱԾ-ը այս տեղեկատվությունը տրամադրել է նախորդ դատական նիստի հետաձգումից հետո: Ինչպես մեզ ասացին, սա կարող է լինել վերջին դատական նիստը: Այն, ինչ գիտեմ փաստաբանից, այն է, որ ոչ մի տեղ չի երևում, որ Զազան դիտավորյալ է կրակել: Կալանքի ժամկետը երկու անգամ երկարացվել է, և այժմ մենք սպասում ենք որոշման: Մենք հույսը չենք կորցնում», – ասաց Իրմա Բութխուզը:

Կասպիի մունիցիպալիտետի Քվեմո Ճալա գյուղի բնակիչ, Զազա Գախելաձեն բռնազավթիչ ուժերի կողմից ձերբակալվել է անցյալ տարվա հուլիսի 11-ին, Սխվիլոյի ամրոցի մերձակայքում, որի ընթացքում նա վիրավորվել էր ոտքի շրջանում: Դե-ֆակտո իշխանությունները Զազա Գախելաձեին, այսպես կոչված սահմանը հատելուց բացի,  մեղադրում են նաև զինծառայողի կյանքը խլելու փորձի մեջ: