Բռնազավթված Ցխինվալի այսպես կոչված անվտանգության կոմիտեի հայտարարությունը սադրանք է և ներկայացնում է ապատեղեկատվական արշավ. ՊԱԾ
Բռնազավթված Ցխինվալի այսպես կոչված անվտանգության կոմիտեի հայտարարությունը սադրանք է և ներկայացնում է ապատեղեկատվական արշավ. ՊԱԾ

Նման սադրիչ հայտարարությունները իրենից ներկայացնում են ապատեղեկատվական արշավի մի մաս, որոնք վերջին ժամանակներս ակտիվորեն օգտագործում են բռնազավթիչ ուժերը ՝ Խաշուրիի մունիցիպալիտետի Չորչանա գյուղի մերձակայքում և, ընդհանրապես բռնազավթված գծի երկայնքով, իրենց իսկ նախաձեռնած սադրիչ գործողությունները արդարացնելու համար,- այս մասին  Վրաստանի առաջին ալիքին ասել են Վրաստանի պետական անվտանգության ծառայությունում, պատասխանելով Ցխինվալի բռնազավթիչ ռեժիմի հայտարարության մասին առաջադրված հարցին:

Բռնազավթված Ցխինվալի այսպես կոչված պետական ​​անվտանգության կոմիտեում հայտարարել են, որ Վրաստանի ուժային կառույցները այսպես կոչված սահմանի երկայնքով պատրաստում են լայնածավալ սադրանք:

Այսպես կոչված պետական ​​անվտանգության կոմիտեում նշում են, որ  Հարավային Օսիայի բնակավայրի մոտակայքում վրաց ոստիկանների և պահակակետերի առկայությունը մեծացնում են ռազմական սպառնալիքի ռիսկը, ինչը կարող է հանգեցնել զինված բախումների:

Ինչպես հայտարարել են բռնազավթված տարածաշրջանի այսպես կոչված անվտանգության կոմիտեում, Վրաստանի անվտանգության ծառաությունը սահմանափակում է վրաց ակտիվիստների, մամուլի ներկայացուցիչների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների տեղաշարժը, այդպիսով նրանց հնարավորություն չի տրվում ստանալ օբյեկտիվ պատկեր, շրջանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայությունում ասում են, որ իշխանություններն անում են ամեն բան տեղի բնակչության անվտանգության համար: