Բռնազավթիչ ուժերի կողմից Ախմաջ գյուղի մոտ ձերբակալված Վրաստանի երեք քաղաքացիները ազատված են
Բռնազավթիչ ռեժիմի կողմից Ախմաջ գյուղի մոտակայքում ձերբակալված Վրաստանի երեք քաղաքացիները ազատված են: այս տեղեկությունը Վրաստանի առաջին ալիքի մոտ հաստատել են պետական անվտանգության ծառայությունում:
Կասպիի մունիցիպալիտետի Լամիսղանա գյուղի բնակիչ Գիորգի Զարիձեն, Բոժամ գյուղի բնակիչներ Մերաբ և Էմզար Գամխիտաշվիլիները արդեն լքել են Ցխինվալի ժամանակավոր ձերբակալության մեկուսարանը:
Նրանց բռնազավթիչ ռեժիմի ներկայացուցիչները վրացական կողմից են հանձնել Էրգնետի անցակետում:
Այս պահին նրանք հարցաքննվում են ՆԳՆ-ի Շիդա Քարթլիի բաժնմունքում:
Դե ֆակտո ռեժիմը նրանց մեղադրում էր այսպես կոչված սահմանը անօրեն հատելու մեջ: Ձերբակալվածներն ազատ են արձակվել այսպես կոչված սահմանը հատելու համար հաստատված 5000 ռուսական ռուբլի տուգանք վճարելուց հետո:
Բռնազավթված Ախալգորիի մոտակայքում, Ախմաջ գյուղից բռնազավթիչ ռեժիմի ներկայացուցիչները Վրաստանի չորս քաղաքացու ձերբակալել էին երեկ:
Ձերբակալվածներից մեկը անչափահաս էր, որին ռուս զինվորականները ազատել էին: