Բռնազավթիչ ռեժիմի կողմից ձերբակալված Զազա Գախելաձեին բռնազավթված Ցխինվալի հիվանդանոցից տեղափոխել են ժամանակավոր ձերբակալության մեկուսարան
Բռնազավթիչ ռեժիմի կողմից ձերբակալված Զազա Գախելաձեին բռնազավթված Ցխինվալի հիվանդանոցից տեղափոխել են ժամանակավոր ձերբակալության մեկուսարան

Բռնազավթիչ ռեժիմի կողմից ձերբակալված Զազա Գախելաձեին բռնազավթված Ցխինվալի հիվանդանոցից տեղափոխել են ժամանակավոր ձերբակալության մեկուսարան:

Վրաստանի քաղաքացու Ցխինվալի մեկուսարան տեղափոխելու մասին տեղեկությունը Վրաստանի առաջին ալիքին հաստատել են պետական ​​անվտանգության ծառայությունում: Ըստ նրանց, Զազա Գախելաձեի առողջական վիճակը բարելավվել է:

Միևնույն ժամանակ, Վրաստանի առաջին ալիքի տեղեկությամբ, Զազա Գախելաձեին Ցխինվալի այսպես կոչված դատարանը սահմանել է երկամսյա կալանք: Սակայն, ՊԱԾ-ում այդ մասին որևէ հայտարարություն չի արվել:

Բռնազավթիչ ռեժիմը Զազա Գախելաձեին ձերբակալել էր հուլիսի 11-ին, Սխվիլոյի ամրոցի մոտակայքում: